նվիրաբերվել է ֏120 000
2 Donors

Վիքիմեդիա Հայաստանի գլխավոր նպատակը հայերենով արդիական կրթական ռեսուրսներ ապահովելն է, մեր պատմությունը, մշակույթը, գիտությունն ու արվեստը սերունդներին ինչպե՜ս հայերենով, այնպե՜ս էլ այլ լեզուներով ներկայացնելն ու այդ աշխատանքներին ազգի ներուժը ներգրավելը, ստեղծագործ կրթությունը յուրաքանչյուր անհատին հասցնելը, քանի որ այդպիսով զարգանում են յուրաքանչյուրիս ստեղծագործական միտքը և համագործակցային ունակությունները։ Սրանով մենք կրթության հավասար պայմաններ ենք ստեղծում ողջ հայության համար՝ անկախ բնակավայրից, սոցիալական վիճակից և աշխարհագրությունից։

Այս բոլորը հնարավոր է դառնում բազում, բազմաշերտ դասընթացների, խմբագրաթոնների, վիքիճամբարների, կրթական հավաքների, հակաթոնների կազմակերպման շնորհիվ։ ՙՎիքիմեդիա Հայաստան՚-ը տարբեր ձևաչափով արդեն իսկ համագործակցում է բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ։

Վիքիմեդիա Հայաստանի կրթական նախագծերն ընդօրինակում են օտարերկյա Վիքիմեդիա կազմակերպություններ, իսկ Վիքիճամբար, Վիքիակումբ նախագծերը 2014 և 2016 թվականներին համաշխարհային վիքիհանրության կողմից ճանաչվել են որպես ամենազիլ նախագծեր։

Նվիրատվություն կատարլով Վիքիմեդիա Հայաստանին, դուք աջակցում եք այս բոլոր նախագծերի տարածմանը և հզորացմանը, ինչպես նաև արդյունավետ նոր նախագծերի ստեղծմանն ու իրականացմանը։