Blog

Մաթիասի այցը Հայաստան

2017 թվականի նոյեմբերի 1-30-ը  Վիքիմեդիա Հայաստանի և Վիքիմեդիա Ասվտրիայի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Հայ-ավստրիական համագործակցությունը», որը նպատակ ուներ ստեղծել և բարելավել Հայերեն Վիքիպեդիայում՝ Ավստրիայի, իսկ Գերմաներեն Վիքիպեդիայում՝ Հայաստանի մշակույթին, աշխարհագրությանը, պատմությանն առնչվող հոդվածներ։ Հաղթողը որոշվել էր խմբագրումների քանակի և որակի հիման վրա։ Հայերեն Վիքիպեդիայում համագործակցության հաղթողին հնարավորություն էր տրվում 5 օր ճանապարհորդել Ավստրիայում։ Ճանապարհորդության և Ավստրիայում կեցության բոլոր ծախսերը հոգում են Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Ավստրիան։

Ասվտրիայի կողմից հաղթող  ճանաչվեց Մաթիաս Զյուսելը, որը Հայաստանում այցելեց Մատենադարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Էջմիածնի Մայր տաճար և Էջմիածնի Մայր տաճարի թանգարան, Խոր Վիրապ, Հայաստանի պատմության թանգարան, Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք։

«Մոբայլ լրագրության դասընթաց» Լոֆթում

Մարտի 12-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ Մաթիասը «Մոբայլ լրագրություն» թեմայով դասընթաց կարդաց։ Լոֆթ կենտրոնում նոր գիտելիք ու գործիքներ ձեռք բերելու ակնկալիքով հավաքվել էին հայաստանցի բլոգերներ, փորձառու և սկսնակ լրագրողներ։

Մաթիասը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց մոբայլ լրագրության պարտադիր կանոններին, առաջարկեց տեսանյութեր պատրաստելու լավագույն հավելվածներ, հուշեց ինչպես և որտեղ հրապարակել արտադրանքը: