Վիքիտվյալներ նախագիծը 2019 թվականի հոկտեմբերի 24-28-ը Բեռլինում էր համախմբել 250 վիքիդատաիստների՝ մասնակցելու 2-րդ անգամ Բեռլինում կազմակերպվող WikidataCon համաժողովին։ Նպատակները մի քանիսն էին՝ քնարկել, կիսվել փորձով, սովորել և Վիքիտվյալների ծնունդը նշել: Վիքիտվյալները մշակվել և զարգացում է հիմնականում Վիքիմեդիա Գերմանիայի կողմից:
Բազմաբովանդակ միջոցառման առաջին օրը մասնակիցները ստացան Վիքիտվալների դրամապանակ, որտեղ տեղադրված Q կոդով քարտը WikidataCon Card Game-ից էր և մասնակիցներին հնարավորություն էր տալիս ծանոթանալու, խոսելու, շփվելու և կատարված աշխատանքների համար միմյանց շնորհակալություն հայտնելու:
Վիքիտվյալները կառուցվածքային և կապակցված տվյալները խմբագրելու հնարավորություն ունեցող կենտրոնական պահոց է Վիքիում՝ ազատ արտոնագրի ներքո (CC 0): Կառուցվում է միույթների հիման վրա՝ առարկա, վայր, անձ, գաղափար կամ ցանկացած այլ բան: Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդվածի թեման համապատասխանում է Վիքիտվյալների միույթին, բայց Վիքիտվյալների միույթի սահմանումն ավելի ճկուն է և ընդգրկուն, և կան բազմաթիվ միույթներ, որոնց վերաբերյալ Վիքիպեդիայում հոդվածներ չկան: Միույթներն ունեն ոչ թե անուններ, այլ ընդհանուր նույնականացուցիչներ: Յուրաքանչյուրը սկսվում է Q տառով, որին հաջորդում է համարը: Օրինակ Վիքիտվյալներում Երևանը նշվում է Q1953։
Վիքիտվլայներում միույթը կամ պնդումը խմբագրելուց հետո այն անմիջապես հասանելի է դառնում Վիքիպեդիայի հարյուրավոր տարբեր լեզուներում: Ի սկզբանե Վիքիտվյալները Վիքիպեդիայի հոդվածների միջլեզվային կապակցման կենտրոնն էր, իսկ այժմ դարձել է մի գործիք, որը թվային, տեքստային, վիզուալ և գրաֆիկական բովանդակությունների միջև կապեր է հաստատում:
Վիքիտվյալների հարթակում տարվա ընթացքում առանցքային թեմաներ են եղել բառարանագրական տվյալները, Վիքիպահեստի կառուցվածքային տվյալները, վիքիբազայի էկոհամակարգը և տվյալների որակը:
Հիմնական ելույթով հանդես եկավ PanLex տեխնոլոգիայի տնօրեն Բեն Յանգը և ներկայացրեց վտանգված լեզուների համար լեքսիկական տվյալների հավաքման կարևորությունը, PanLex-ի դերն ու մեթոդաբանությունը, և թե ինչպես Վիքիտվյալները և PanLex-ը կարող են համատեղ աշխատել` բառապաշարային տվյալների հավաքագրման և տարածման միջոցով լեզվական համայնքներին հնարավորություն ընձեռելով օգտագործելու իրենց մայրենի լեզուն աշխարհում:
FindingGLAMs նախագիծը ստեղծում է պատկերասրահների, գրադարանների, արխիվների և թանգարանների համաշխարհային շտեմարան: Վիքիմեդիա Շվեդիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Վիքիմեդիա Հիմնադրամը աշխատանքներ են տանում մշակելու մշակութային ժառանգության հաստատությունների և դրանց հավաքածուների համաշխարհային շտեմարան Վիքիպեդիայում՝ աշխարհի ամենամեծ և ամենահայտնի կրթական կայքում:
Կո՛չ եմ անում հայաստանյան մշակութային կազմակերպություններին կիսվելու իրենց հաստատությունների գիտելիքներով ու բովանդակությամբ համագործակցության, ուսուցման, փաստաթղթավորման և դեպքերի ուսումնասիրության միջոցով:
Գտնելով ԳԼԱՄ-ներ ծրագիրը հիմք կդնի մշակութային կազմակերպությունների և Վիքիմեդիա շարժման երկարաժամկետ և կայուն համագործակցությանը:
Առկա հասանելի տվյալները կլինեն կառուցվածքային, կունենան հարցման հնարավորություն (queryable) և կլինեն բաց լիցենզիայի ներքո` այն հնարավորինս լայն լսարանին հասցնելու համար, ինչը թույլ կտա օգտվողներին ուսումնասիրել տվյալները բազմաթիվ եղանակներով: Տվյալները կարող են օգտագործվել հավելվածների և կայքերի կողմից, ներառյալ՝ Վիքիպեդիայի հետ ինտեգրվող կայքեր և կօգտագործվեն որոնման ծառայությունների կողմից՝ Google և այլն:
Վիքիբազան կառուցվածքային տվյալների ստեղծման, կառավարման և փոխանակման համար հավելվածների և գրադարանների հավաքածու է: Այն բաց կոդով նախագիծ է, որի զարգացմանը կարող են միանալ բոլորը:
Վիքիբազան օգտակար է ցանկացած տեսակի տարասեռ տվյալների համար, որտեղ տվյալների միջև կապը կարևոր դեր է խաղում: Սա տեղին է բոլոր տեսակի ոլորտների համար՝ սկսած (թվային) հումանիտար ոլորտներից մինչև կենսական գիտություններ:
Ալբանացի վիքիպեդիստների օգտվողների խմբից Լիրիդոն Սելմանիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ազգային պատկերասրահի տվլայների բազան ամբողջությամբ տեղափոխել Վիքիտվյալներ: Վիքիտվլայներում Ազգային պատկերասրահից առկա վիքիտվյալները զետեղվել են տարբեր վորքշոփերի և վիքի-միջոցառումների ժամանակ:
Համաժողովին անմասն չմնացին նաև Wikimedia CutenessAssociation-ի անդամները, որոնք ունեցած համաժողովի իրենց լուսանկարը:
Վիքիտվյալների գալիք նորարարություններին կարելի է ծանոթանալ Վիքիտվյալների ռազմավարության էջում:
Գործիքակազմեր՝
Համաժողովի ընթացքում արված իմ լուսանկարները կարող եք գտնել այս հղումով՝ Category:WikidataCon 2019 by ArmAg:
Արմինե Աղայան
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ անդամ, վիքիխմբագիր