նվիրաբերվել է ֏0
0 Donors

Մի աշակերտ եթե լավ չի սովորում, դա մի մարդու կյանք է խեղաթյուրվում, բայց մի ուսուցչի բացթողումներից հազարավոր ճակատագրեր են շեղվում։

Ուսուցիչների բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ կան, սակայն տուն դարձին դրանք արդեն կամա թե ակամա մոռացվում են, և ուսուցիչը հայտնվում է իր ամեօրյա շրջապտույտի մեջ։ Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է ուսուցչական դասընթացներ, տարբեր հետաքրքիր ծրագրերի միջոցով ուսուցիչների համար համագործակցային միջավայր է ստեղծում։ Վիքիպեդիան իրենց մասնագիտությամբ խմբագրելը բարձրացնում է ուսուցչի մասնագիտական պատրաստվածությունը և օգնում գիտելիքը աշակերտներին առավել մատչելի փոխանցել։

Ձեր աջակցությամբ մենք կարող ենք ուսուցիչների տարբերակված խրախուսում իրականացնել և ապահովել ծրագրերի շարունակականությանը։