նվիրաբերվել է ֏85 000
5 Donors

Պատկերասրահները (Galleries), գրադարանները (Libraries), արխիվները (Archives) և թանգարանները (Museums) (կրճատ՝ GLAM կամ ԳԼԱՄ), ինչպես նաև բազմաթիվ այլ մշակութային հաստատություններ, պահպանում են հանրային գիտելիքներ և տեղեկատվություն։ Մեր նպատակն այդ գիտելիքները Վիքիմեդիայի նախագծերի միջոցով թվային աշխարհում հասանելի դարձնելն է։

Ի՞նչ կարող է տալ Վիքիպեդիան ԳԼԱՄ կառույցներին

Վիքիպեդիայի հետ աշխատանքը կարող է ԳԼԱՄ կառույցներին թույլ տալ․

  1. ստեղծել ԳԼԱՄ կառույցների և նրանցում առկա ցուցանմուշների մասին հայերեն բովանդակություն համացանցում և խրախուսել դրանց տարածումը և թարգմանությունը,
  2. մեծացնել ԳԼԱՄ կառույցների տեսանելիությունն ու ճանաչելիությունը համացանցում,
  3. ներկայացնել հավաքածուները համաշխարհային լսարանի,
  4. մշակութային ժառանգության պահպանում թվային աշխարհում և փոխանցումը գալիք սերունդներին,
  5. ընդլայնել կառույցի մշակութային ժառանգության փոխգործակցությունն ամբողջ աշխարհում,
  6. աշխատել կամավորների գլոբալ համայնքի հետ՝ Վիքիմեդիա նախագծերի միջոցով բովանդակությամբ կիսվելու համար։

Այս գործողություններից յուրաքանչյուրը կարող է նպաստել մշակութային հաստատության աշխատանքին, առավել ճանաչելի դարձնել նրանց, հնարավորություն ստեղծել հարստացնելու, կիսվելու կամ հավաքելու ավելի նոր օբյեկտներ: Տարբեր երկրների օգտվողների համար հնարավորություն է ստեղծվում ապահովել մշակութային արժեքների բազմաձև փոխանակումը, տարածումն ու օգտագործումը։

Ո՞ւմ հետ ենք համագործակցում

Վիքիմեդիա Հայաստանի հետ համագործակցող կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել այստեղ՝ «Մշակութային հաստատություններ և կազմակերպություններ» բաժնում։

Միացե՜ք նախագծին, դարձրե՜ք մշակույթն ավելի հասանելի։