նվիրաբերվել է ֏421 000
6 Donors

Վիքիպեդիայում խմբագրելը զարգացնում է անձի նախաձեռնողականությունը, համագործակցային ունակությունները և նպատակասլացությունը։ Այդ նպատակով Վիքիմեդիա Հայաստանը կրթական փոքրիկ օջախներ՝ վիքիակումբներ է ստեղծել Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում ՝ պատանիներին հաջողակ դառնալու, նշված որակները հաղորդելու համար։

Վիքիակումբը համակարգչային տեխնիկայով հագեցած սենյակ է, որտեղ համակարգողի օգնությամբ պատանիները սովորում են աշխատել վիքիհարթակներում, գիտելիք են ստանում և ստեղծում ազատ բովանդակություն, ընդլայնում են իրենց մտահորիզոնը, դառնում են ակտիվ, նպատակասլաց, պատասխանատու քաղաքացիներ։

Վիքիակումբների առկայությունը աշխուժացնում է համայնքային կյանքը։ Դրանք հատկապես կարևոր են սահմանամերձ բնակավայրերում։ ՙՎիքիմեդիա Հայաստան՚-ը կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնց շնորհիվ ակումբականները կապվում են Հայաստանի ու Արցախի իրենց հասակակիցների հետ:

Նվիրատվություն ուղղելով վիքիակումբների նախագծին՝ կօգնեք ևս մեկ բնակավայրում ունենալ վիքիակումբ։