Գաղտնիության քաղաքականություն

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Վիքիմեդիա Հայաստան) պարտավորվում է պահպանել իր նվիրատուների կողմից տրամադրված անձնական բնույթի տվյալների գաղտնիությունը և դրանք չտրամադրել երրորդ կողմի: Մենք երբեք վաճառքի առարկա չենք դարձնի Ձեր ոչ հանրային անձնական տվյալները։

Անձնական բնույթի տեղեկատվություն է այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել անհատի նույնականացման, ճանաչման կամ կապ հաստատելու համար, ինչպես օրինակ՝ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները, բանկային տեղեկությունները և այլն:

Նվիրատվության էջերում Ձեր կատարած գործողությունների արդյունքում Վիքիմեդիա Հայաստանը կարող է հավաքագրել վերևում նկարագրված անձնական տվյալները, ինչպես նաև ոչ անձնական տվյալներ, ինչպիսին են՝

  • վեբ կայքերը, որոնք հղել են մեր նվիրատվության էջերին,
  • Ձեր նվիրաբերած գումարի չափը,
  • կայքի էջերը, որոնք այցելել եք, դրանց այցելության օրը և ժամը,
  • Ձեր ինտերնետային պրովայդերի անունը,
  • ցանկացած այլ տեղեկատվություն, որը Դուք կտրամադրեք։

Ձեր անձնական տվյալները Ձեր համաձայնությամբ կօգտագործվեն միայն Վիքիմեդիա Հայաստանի կողմից Ձեր նվիրատվության միջոցով իրականացվող աշխատանքների մասին Ձեզ պատմելու, Ձեզ շնորհակալություն հայտնելու, հաշվապահական փաստաթղթավորման, ինչպես նաև Ձեզ կազմակերպության նորությունների և համագործակցության նոր հնարավորությունների մասին տեղեկացնելու համար։ Ոչ անձնական տվյալները կարող են օգտագործվել Վիքիմեդիա Հայաստանի նվիրատուների հետաքրքրությունները հասկանալու, նվիրատվության գործընթացը հեշտացնելու և արագացնելու, ներքին հետազոտություններ, չափումներ և վերլուծություններ իրականացնելու համար։

Եթե չեք ցանկանում նմանատիպ տեղեկություններ ստանալ, խնդրում ենք այդ մասին տեղեկացնել՝ գրելով [email protected] էլ․փոստի հասցեին։

Եթե սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցեր կամ դիտարկումներ ունեք, խնդրում ենք դիմել Վիքիմեդիա Հայաստանին [email protected] էլ․փոստի հասցեով։