13-ամյա Լենա Ղազարյանը Քարվաճառի վիքիակումբին է միացել 2017 թվականի մարտ ամսից՝ ակումբի բացվելու առաջին օրերից: Իր առաջին վիքիական քայլերը կատարել է Վիքիդարանում և Վիքիբառարանում: Հայերեն Վիքիպեդիայում Լենայի առաջին հոդվածները նվիրված են եղել Արցախի տարբեր գյուղերին, որոնք գրելու համար նա օգտվում էր տարբեր աղբյուրներից:
«Գրականությունը միշտ սիրել եմ ու հիմա էլ շարունակում եմ ավելի շատ սիրել Վիքիպեդիայի շնորհիվ»․ Վիքիակումբներում գրականությունն է տիրում
Վիքիակումբներում ոչ միայն խմբագրական վորքշոփներ են տեղի ունենում, այլև տեղեկատվական-ճանաչողական միջոցառումներ, որոնք վիքի-նախագծերի հետ կարող են կապված լինել ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն։ Սակայն դրանց նպատակներն ավելի լայն են՝ մասնակիցներին Վիքիպեդիայում խմբագրելու մոտիվացիայի փոխանցում, խմբագրական թեմատիկայի ընդլայնում և այլն։